.png)

«Մարքեթինգ +»-ը խորացված դասընթաց է, որը կօգնի Ձեզ հասկանալ և կիրառել մարքեթինգի ամենակարևոր սկզբունքները՝ անկախ նրանից՝ ունեք բիզնես, աշխատում եք որևէ ընկերությունում, թե նոր եք ցանկանում մուտք գործել ոլորտ։
Դասընթացը Ձեզ համար է, եթե՝
✔ Ցանկանում եք սովորել մարքեթինգ և ձեռք բերել պահանջված մասնագիտություն
✔ Ունեք բիզնես և ցանկանում եք ներգրավել ավելի շատ հաճախորդներ
✔ Արդեն աշխատում եք մարքեթինգի ոլորտում և ցանկանում եք խորացնել գիտելիքները
✔ Ունեք անձնական բրենդ և ցանկանում եք մեծացնել Ձեր ազդեցությունն ու ճանաչելիությունը
✔ Ստեղծում եք բովանդակություն և ցանկանում եք հասկանալ, թե ինչու են որոշ էջեր արագ աճում, իսկ մյուսները՝ ոչ
✔ Ցանկանում եք սովորել, թե ինչպես են ընկերությունները կառուցում ուժեղ բրենդներ և մեծացնում վաճառքները
✔ Հոգնել եք պատահական քայլերից և ցանկանում եք հասկանալ մարքեթինգը որպես ամբողջական համակարգ
Դասընթացի Ծրագիրը
🔹 Մարքեթինգի հիմունքներ և ռազմավարական մտածողություն
🔹 Շուկայի, մրցակիցների և թիրախային լսարանի վերլուծություն
🔹 Բրենդինգ և դիրքավորում
🔹 Բովանդակության մարքեթինգ (Content Marketing)
🔹 Սոցիալական մեդիա մարքեթինգ (SMM)
🔹 Անձնական բրենդի կառուցում
🔹 Վաճառքի հոգեբանություն և հաճախորդի վարքագիծ
🔹 Առաջարկի (Offer) ստեղծում
🔹 Գովազդի հիմունքներ
🔹 Վաճառքի ձագարներ (Sales Funnels)
🔹 Հաճախորդների ներգրավում և պահպանում
🔹 Մարքեթինգային վերլուծություն
🔹 Գործնական առաջադրանքներ և իրական օրինակների քննարկում
Դասընթացը վարում է Լանա Պետրոսյանը
Մարքեթինգի և բիզնեսի կառավարման մասնագետ՝ 9+ տարվա փորձով։
Նա իր բիզնես կրթությունը ստացել է Ամերիկյան համալսարանում, բնակվել և վերապատրաստվել ԱՄՆ-ում և շարունակաբար զարգացնում է իր գիտելիքները՝ մասնակցելով միջազգային առաջատար ծրագրերի և կոնֆերանսների, այդ թվում՝ Harvard Aspire Leadership Program, CES (Las Vegas), SXSW:
Լանան աշխատել է միջազգային թիմերի, IT ընկերությունների և ստարտափերի հետ, ղեկավարել է մարքեթինգային նախագծեր և թիմեր, և զբաղվել բիզնեսների աճի ռազմավարությունների մշակմամբ։
Ունի սեփական բիզնես նախագծեր հանրային սննդի և անշարժ գույքի ոլորտներում։ Նա նաև զրոյից կառուցել է բլոգ, որը ընդամենը 5 ամսում հասել է 10,000+ հետևորդի։
Լանան նաև հրապարակել է «Ինչպես ստեղծել հաջողակ կյանք՝ Աստծո առաջնորդությամբ» գիրքը, որը 4 ամսվա ընթացքում գրանցել է 900 + վաճառք և դարձել պահանջված գործնական ուղեցույց։
Լանա Պետրոսյանի Linkedin էջը
Տեխնիկական Մանրամասներ
📍 Ձևաչափ՝ օնլայն անհատական կամ օֆլայն խմբային
📍 Մեկնարկը՝ oգոստոս 4, երեքշաբթի և հինգշաբթի, 19:00-20:30
📍 Դասերի քանակ՝ 10
📍 Յուրաքանչյուր դասի տևողություն՝ 60-90 րոպե
📍 Հասանելիություն՝ Հայաստանից և արտերկրից
📍 Նյութերը և առաջադրանքները տրամադրվելու են յուրաքանչյուր դասից հետո
📍 Դասընթացի ավարտին մասնակիցները կստանան հավաստագիր
📍 Մասնակցությունը՝ նախնական գրանցմամբ
Դասընթացի Արժեքը
Օնլայն անհատական՝ 79000 դրամ
Օֆլայն խմբային՝ 59000 դրամ
✔️ Ավարտական վկայագիր
✔️ Heritage Class համայնքի անդամակցություն
✔️ AI և թվային գործիքների բազա
✔️ 1 շաբաթ պրակտիկա իրական պրոյեկտների վրա
Heritage Class-ը բրենդ է, որը միավորում է բիզնեսը, զարգացումը և այն մարդկանց, ովքեր ցանկանում են կառուցել ավելի մտածված և կայուն կյանք։
Heritage Class-ի շրջանակում Դուք կարող եք մասնակցել կրթական ծրագրերի, ստանալ գործնական գիտելիքներ բիզնեսի և մարքեթինգի ոլորտում, ինչպես նաև դառնալ համայնքի մաս, որտեղ հավաքված են նույն արժեքներով և նպատակներով մարդիկ։
Այստեղ նպատակն է ոչ միայն տեղեկատվություն փոխանցել, այլ ստեղծել միջավայր, որտեղ Դուք կարող եք հստակեցնել Ձեր գաղափարները, ձևավորել ճիշտ մոտեցումներ և քայլ առ քայլ առաջ շարժվել՝ իրական արդյունքների ուղղությամբ։
Heritage Class-ը նախատեսված է նրանց համար, ովքեր ցանկանում են սկսել գործել ավելի բարձր մակարդակով՝ ունենալով ճիշտ ուղղություն, աջակցող միջավայր և փորձի վրա հիմնված գիտելիք։
Նախնական գիտելիքներ անհրաժեշտ է՞ ունենալ մարքեթինգից։
Ոչ։ Դասընթացը նախատեսված է ինչպես սկսնակների, այնպես էլ նրանց համար, ովքեր արդեն աշխատում են ոլորտում և ցանկանում են համակարգել ու խորացնել իրենց գիտելիքները։
Եթե արդեն աշխատում եմ SMM կամ մարքեթինգի ոլորտում, արդյո՞ք դասընթացն օգտակար կլինի։
Այո։ Դասընթացի ընթացքում կստանաք ավելի լայն պատկերացում մարքեթինգի մասին, կծանոթանաք ժամանակակից գործիքներին և կսովորեք այն մեթոդները, որոնք այսօր կիրառվում են բիզնեսներում։
Դասընթացից հետո կկարողանա՞մ աշխատել մարքեթինգի ոլորտում։
Դասընթացը կտա անհրաժեշտ հիմքը և հստակ քարտեզը, թե ինչպես սկսել կարիերան, հավաքել պորտֆոլիո և գտնել առաջին աշխատանքը կամ հաճախորդներին։
Դասընթացը տեսական է, թե՞ գործնական։
Հիմնական շեշտը դրված է գործնական գիտելիքների, իրական օրինակների և շուկայում կիրառվող գործիքների վրա։
Արդյո՞ք AI գործիքներ նույնպես կսովորենք։
Այո։ Կծանոթանանք մի շարք AI գործիքների կիրառմանը մարքեթինգում, կոնտենտի ստեղծման և աշխատանքային գործընթացների արագացման համար։
Կլինի՞ հավաստագիր։
Այո, դասընթացի ավարտին կստանաս մասնակցության հավաստագիր։
Ինչպե՞ս կարող եմ գրանցվել կամ ամրագրել տեղս:
Ձեր տեղն ամրագրելու կամ անվճար խորհրդատվության համար, սեղմեք այստեղ։
Կամ զանգահարեք՝ 044 411055
Ի՞նչ լեզվով է անցկացվում դասընթացը:
Դասընթացն անցկացվում է հայերենով, սակայն որոշ տերմիններ և ուսումնական նյութեր կարող են լինել անգլերենով՝ հաշվի առնելով բիզնես աշխարհի միջազգային ստանդարտները։
Արդյո՞ք դասընթացի ավարտին կտրվի սերտիֆիկատ:
Այո՛, բոլոր այն մասնակիցները, ովքեր հաջողությամբ կավարտեն դասընթացն ու կկատարեն բոլոր գործնական առաջադրանքները, կստանան ավարտական հավաստագիր, որը կհաստատի ձեր ձեռք բերած մասնագիտական հմտությունները։
© Լանա Պետրոսյան | Heritage Class | 2026
heritageclass.am
+37444411055